Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ինչպես երկարեցնել մազերը

Ինչպես երկարեցնել մազերը

Նրանք, ովքեր միշտ երազել են փարթամ ու երկար վարսերի մասին, իսկ փոխարենը ստացել են ճյուղավորված, առանց փայլի և ճոխության մազեր, կարող են օգտվել մասնագետների խորհուրդներից, որոնք նախատեսված են Ձեր մազերը նախ վերականգնելու, իսկ հետո միայն ավելի առողջացնելու և փարթամացնելու համար:

 

Ազատություն տվեք մազերին. մազերը հաճախ արձակած պահեք: Սա, իհարկե, այնքան էլ հաճելի չէ ամռանը, բայց հիշեք, որ յուրաքանչյուր ձգում, դեֆորմացիա շատ վատ ազդեցություն է թողնում մազերի որակի և աճի վրա:

 

Ճիշտ միջոցներ. ընտրեք այնպիսի խնամք, որը համապատասխանում է Ձեր մազերի առանձնահատկություններին: Ձեռք բերեք շամպուն, բալզամ և դիմակ նույն շարքից: Մի փնտրեք մ սուպերմարկետներում, նախընտրեք դեղատանը վաճառվող միջոցները:

 

Ձեր օգնական դիմակը. ինչքան էլ թանկարժեք շամպուն գնեք, սուպերարդյունքի մի սպասեք: Շամպունի գլխավոր դերը մաքրումն է: Իսկ այ մազերին ուժ հաղորդելու համար օգտագործեք դիմակներ: Փայլի և խոնավացման համար շաբաթը մեկ անգամ յուղային դիմակներ դրեք' ձիթապտղի ձեթից: Վերականգնման և աճի համար խմորիչով, վիտամին A-ով և E-ով, ալոեի թուրմով դիմակներ դրեք: Միանգամից հիանալի արդյունքի մի սպասեք, օգտագործեք երկարատև: Հրաժարվել հաճախակի ներկումից կամ օգտագործեք ինչքան հնարավոր է բնական ներկեր:

 

Մոռացեք վարսահարդարիչի մասին. վարսահարդարիչներն ու արդուկները ապահովում են մեզ գեղեցիկ սանրվածք, սակայն վնասում և չորացնում են մազերը: Մազերի առողջության համար գոնե ժամանակավորապես հրաժարվեք դրանց օգտագործումից: Սովորություն դարձրեք գլուխը լվանալ երեկոյան, երբ ժամանակ կա թողնելու, որպեսզի մազերը բնական ճանապարհով չորանան: Լվացած մազերը պետք է 15-20 րոպե սրբիչի մեջ պահել, որպեսզի դուրս գա ավելորդ խոնավությունը:

 

Մերսում. չի կարելի չգնահատել մերսման դերը մազերի աճի և վերականգնամն հարցում: Մերսումը ուժեղացնում է արյան շրջանառությունը մազարմատների մոտ և պնդացնում դրանք: Մի մոռացեք մերսել գլուխը մինչև լվացումը: Քնելուց առաջ էլ 100-200 անգամ սանրեք մազերը' գլուխը առաջ թեքած: Սանրեք վզի մոտից մինչև մազերի ծայրերը: Մերսման սանրը պետք է բնական բաղադրիչներից լինի:

 

Սնունդը. լավ սնվեք: Ձեր սննդակարգում պարտադիր մտցրեք նպարեղեն, կանաչ ոլոռ, բրոկկոլի, յուղոտ ձկներ, ձու, սերուցքային կարագ, տավարի կամ հորթի միս:

Սկզբնաղբյուր. http://ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ